Դավիթ Ադյան. Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են
Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցներից Դավիթ Ադյանը, ով ըստ տարածված լուրերի, ձերբակալվել էր, գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջում.
«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։
Ուշագրավ է, որ Ադյանի հայտարարությունը հաջորդում է Պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան հայտարարությանը, մինչդեռ Ադյանը կարող էր իր ձերբակալված չլինելու մասին հայտարարել ավելի վաղ։
Ու քանի դեռ ձերբակալության վերաբերյալ ուշանում է իրավապահ մարմնի, ինչպես նաև վերահսկողական ծառայության հայտարարությունները, կասկածներն օբյեկտիվորեն մեծանում են, ենթադրություններն ավելանում։
Հարակից հրապարակումներ`
- Սանասարյանի ղեկավարած ծառայությունը խոսեց
- ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում պետական վերահսկողական ծառայությունում ձերբակալությունների լուրը
- «Իրատես». Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն
- Ուզում եմ ինձ ուշադիր նայեն,ես ձերբակալվողի նմա՞ն եմ. Սանասարյան