«Քաղաքական հետապնդումներ». բողոքի ակցիա ԵՊՀ դիմաց
Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ բողոքի ակցիա է։ Մասնակիցները նշում են, որ մտահոգված են բուհի ճակատագրով և այնտեղ տեղի ունեցող ակնհայտ «քաղաքական հետապնդումներից»:
Հավաքի կազմակերպիչ, ԵՊՀ շրջանավարտ Նարեկ Մալյանն ասաց. «Մայր բուհի շուրջ ձևավորվել է աղաղակող ապօրինությունների մթնոլորտ, ինչն անթույլատրելի է: Սրանք այլ կերպ, քան քաղաքական հետապնդումներ, չեմ կարող նկարագրել»։
Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, թե «ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու և «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում: Բնականաբար, այս շրջանում վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը»։
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս հարցը դիտարկում եմ իրավական մշակույթի տեսանկյունից։
«Ընդունենք, եթե նախկինում ամեն ինչ վատ է եղել, ինչու եք դուք հիմա նույն կերպ շարունակում։ Այս իրավիճակն անընդունելի է։ Պետք է պարզաբանում տրվի հանրությանը՝ ով է հրավիրել փետրվարի 28-ին ԵՊՀ խորհրդի նիստ, ինչ հիմքով, և արդյոք իրավական առումով ընդունելի է, որ խորհուրդը քննարկի ռեկտորի հրաժարականը»,- ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ ռեկտորը
- ԵՊՀ-ն թող որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր. Արայիկ Հարությունյան
- ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ. Հարությունյան
- ԵՊՀ. Տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում
- ԵՊՀ ռեկտոր. Շինծու մեղադրանք է
- Ոստիկանությունը՝ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին
- ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին