«Ժողովուրդ». Փաշինյանի դիմումների առնչությամբ ՄԻԵԴ-ի գործով շատ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարիներ առաջ Եվրոպական դատարան ներկայացրած Փաշինյանի դիմումների առնչությամբ:
«ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր նախկին դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում այս գործով, ինչ հանգուցալուծում է նա տեսնում, ի պատասխան վերջինս նշեց.
«Շատ բարդ իրավիճակ է, անկեղծ ասեմ՝ ինչու՞:
Նիկոլ Փաշինյանը այդ հայցը ներկայացրել է այն ժամանակ, երբ ինքը ՀՀ կառավարության ղեկավար չէր, հիմա հայցը քննության է փաստորեն ընդունվել, և ծանուցվել է կառավարությանը, այն կառավարությանը, որի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը: Սա հետաքրքիր բարդ վիճակ է, չեմ կարող ասել ինչ կլինի, բայց արդյունքում փաստացիորեն ստացվում է հետևյալ կերպ, երբ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը նախապատրաստի առարկությունը տվյալ հայցի դեմ, օրինակի համար, այդ առարկությունները հո կառավարության լիազոր ներկայացուցչինը չեն, այլ կառավարության առարկություններ են, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի:
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը չի կարող ինքը իր կողմից ներկայացված հայցի դեմ արդեն որպես կառավարության ղեկավար առարկի: Բարդ վիճակ է, ես չգիտեմ, ես երբեւէ նման իրավիճակի հետ չեմ առնչվել: Ես ունեմ իմ դիրքորոշումը, բայց չեմ ուզենա իմ դիրքորոշմամբ կաշկանդեմ իմ իրավահաջորդին՝ կառավարության ներկայացուցչին՝ Եվրոպական դատարանում, թող ինքը իր որոշումը կայացնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին