«Իրավունք». Ինչու են Տեր Պետրոսյանն ու Փաշինյանը երեսպաշտորեն հրաժարվում իրարից
Այն, որ ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի կողմից թխված մեղադրանքը ամբողջովին քաղաքական է, ակնհայտ է ցանկացած ողջամիտ մարդու: Ինչ վերաբերում է մարտիմեկյան զոհերին, ապա ինչքան էլ կոպիտ չհնչի, թրաշամանուկների վարչախումբը թքած ունի նրանց վրա:
Այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական դիակապտություն Է: Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է եւ դիակապտությամբ զբաղվել, էմոցիաներ արթնացնող բոցաշունչ ելույթներ, դեմքներին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում: Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերա-տորները եւ լուսանկարիչները ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահացվեն կադրերում:
Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է՝ ցանկալի է արտասահմանից, տեղական կադրերի ցածր որակավորման պատճառով»: Բայց մի հետաքրքիր պահ' թեեւ ՀԱԿ-ը ջերմորեն ողջունել է վարչապետի կողմից այդ ցինիկ շոուի անցկացումը, սակայն հանկարծ ԼՏՊ-ն որոշեց հինգ կետից բաղկացած տեքստով հրապարակավ ժխտել իր եւ Նիկոլ Փաշինյանի կապը:
Այդ տեքստին կարելի էր արձագանքել ՀՀ երրորդ նախագահի «յա, իրո՞ք» թե-լավոր խոսքով, բայց, այնուամենայնիվ, մենք կբերենք համառոտակի հիմնավորումներ, որ նրանք սերտորեն կապված են:
Առաջինը՝ իր լրագրողական կարիերայի հենց սկզբից Փաշինյանը սպասարկում էր Լեւոն Ակոպիչին եւ վերջինիս թիմին, եւ դրա ապացույցները կարելի է գտնել մամուլի արխիվներում:
Երկրորդը' 2008-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ հենց Նիկոլն էր ամենագործուն կերպով մասնակցում արյունոտ զանգվածային անկարգությունների կազմակերպմանը:
Երրորդը՝ հենց ՀԱԿ ցուցակով 2012-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ ցուցակի անցողիկ տեղերում «պապին» ոչ ոքի պատահաբար չէր ընդգրկում: Չորրորդը՝ Արցախի հարցի շուրջ եւ Լեւոն Ակոպիչը, եւ Նիկոլ Վովաեւիչը ունեն գործնականում համընկնող կապիտուլյանտական մոտեցումներ: Եվ հինգերորդը՝ Նիկոլը նույն տերերի աջակցությամբ 2018-ին իրականացրեց այն, ինչը չէր հաջողվել դրանից 10 տարի առաջ Լեւոնին, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը այնպիսին է, կարծես թե քննիչների գլխին կանգնած թելադրում էր հենց ԼՏՊ-ն:
Սակայն ի՞նչը ստիպեց այդ երկուսին այժմ առերես իրար ուրանալ: Սկզբում, տեսնելով, որ սեփական ՔՊCC-ը հուսալի հենարան չէ, եւ Աժ-ի վրա հույս դնել չի լինի, Նիկոլը կառչեց Լեւոնից՝ վերջինիս թիմակիցներին անսահման քարոզչական ռեսուրս տալով: Բայց, թեեւ տխրահռչակ Ջոն Բոլթոնը ուղղակիորեն հնչեցրել էր «տարածքներ խաղաղության դիմաց» բա- նաձեւի պահանջը, Նիկոլը զուտ մորթապաշտական նկատառումներով ստիպված եղավ հրապարակավ հրաժարվել դրանից, քանզի դա ցանկացածին կկանգնեց- նի ամենասարսափելի հեռանկարի առջեւ: Եվ դա, իհարկե, պահանջում էր հրապարակային քաղաքականության մակարդակով ձևի համար սահմանազատվել ԼՏՊ- ից: Բայց միաժամանակ նույն Բոլթոնին գործուղած ամերիկացիներն էլ լավ գիտեն, թե ինչպես խաղան մորթապաշտական լարերի վրա, ԵԼ ծնվեց «Սասնա ծռերի» առաջնորդ ժիրայր Սէֆիլյանի վերջնագիրը «Համբերության բաժակը լցվել է, եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսե- դյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտագրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:
Եվ դա այն դեպքում, որ 2018-ի արտահերթ ընտրությունների շրջանում «ծռերը» սուսուսուփ կուլ տվեցին Նիկոլի խոստում-ակնարկը, որ իրենց կծանոթացնի ասֆալտի համի հետ: «Ծռերի» այդպիսի լկտիացման մեջ ոչ մի գաղտնիք էլ չկար՝ դեկտեմբերին ամերիկացիներին ամենեւին պետք չէր խանգարել Նիկոլին վերցնել Աժ բացարձակ մեծամասնությունը, իսկ հիմա պետք էր վախեցնել այն բանի համար, թե ինչպես է համարձակվում ժխտել իրենց պահանջ-հրամանը:
Փախուստի՞ են նախապատրաստվում, թե՞...
Թավշակրոնները այժմ հայտնվել են երկու վախի արանքում: Գումարած դրան՝ ոչ պակաս մեծ երկյուղը Կրեմլից: Ու դեռեւս ոչ ոք չի հերքել մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ուղղա-կիորեն անվանել է Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ եւ ակնարկել հետագա տհաճ հետեւանքները: Նաեւ գաղտնիք չէ նույն մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինչպես է ԼՏՊ-ն փորձել համոզել Իտալիայի դեսպանին, ազդելու Եվրադատարանի վրա, որպեսզի Քոչարյանի բողոքի քննությունը ձգձգվի: Իսկ հիմա հանկարծ տեղի ունեցավ «պատահական» հրդեհ կառավարության շենքում, որի արդյունքում նաեւ ինչ-որ թղթեր են վառվել: Բնականաբար, ոչ մի ողջամիտ մարդ չի հավատում, որ կառավարական որեւէ շենքում կարող է պատահական հրդեհ լինել, այլ միանգամից սկսում է կասկածել ինչ-ինչ հետքեր մաքրելու մասին: Միաժամանակ նաեւ շատ տհաճ նստվածք է թողնում եւ այն պրակտիկան, որ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին խոշոր նվիրատվություն-ներ են արվում, ու հատկապես տարօրինակ էր Մայր Աթոռի կողմից շուրջ 100 հազար դոլարի փոխանցումը: Այդ ամենը շատ ավելի շատ պետական ռեկետի է նմանվում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ Իրավունք թերթում
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին