Ռամի Մալեկը «Օսկարը» ձեռքին բեմից ընկել է
«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունում «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար «Լավագույն դերասան» ճանաչված Ռամի Մալեկը մրցանակը ստանալուց հետո սայթաքել է։ Դերասանին անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը։
news.ru-ն, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Ռամի Մալեկը «Լավագույն դերասան» անվանակարգում որպես հաղթող լսելով իր անունը, հուզվել է, իսկ արդեն մրցանակը ձեռքին իջնելիս չի կարողացել իրեն պահել և սայթաքել է։ Կանչել են հերթապահ բժիշկների։ Շուտով օսկարակիր դերասանն ուշքի է եկել և շարունակել ընդունել շնորհավորանքներ։ Բայց նա մյուս հաղթողների հետ չի մասնակցել ավանդական լուսանկարահանմանը։ Ավելի ուշ Մալեկը հայտնվել է մամուլի սենյակում՝ չցանկանալով կենտրոնանալ տեղի ունեցածի վրա։
«Այն փաստը, որ հիմա այդ մրցանակն իմ ձեռքին է, գերազանցում է իմ բոլոր սպասելիքները»,- հայտարարել է դերասանը։
Սա Ռամի Մալեկի առաջին մեծ մրցանակն է։ Արարողությանը դերասանին աջակցել է սիրելին՝ Լյուսի Բոյիտոնը։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարի» վարկանիշը բարձրացել է
- «Օսկար-2019»-ի աստղային զույգերը՝ կարմիր գորգին
- Փորձագետները քննդատում են «Օսկարի» գլխավոր մրցանակակիր ֆիլմը
- Դերասանն «Օսկարին» ներկա է եղել զգեստով
- «Օսկարի» լավագույնները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան