Սանասարյանի ղեկավարած ծառայությունը խոսեց
Պետական վերահսկողական ծառայությունն արձագանքել է ժամեր շարունակ տարածվող տեղեկություններին, ըստ որոնց ծառայության մի քանի աշխատակիցներ են ձերբակալվել։
«Հարգելի գործընկերներ
Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային»,-ասված է Ծառայության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը ժամեր շարունակ չի պատասխանել Panorama.am-ի հեռախոսազանգերին։
Իսկ ԱԱԾ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին պարզաբանում չունեն։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում պետական վերահսկողական ծառայությունում ձերբակալությունների լուրը
- «Իրատես». Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն
- Ուզում եմ ինձ ուշադիր նայեն,ես ձերբակալվողի նմա՞ն եմ. Սանասարյան