Տիգրան Հարությունյանը առաջադրվել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար
Հեռուստառադիոնախագծերի հեղինակ, հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայտարարել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցելու մասին։
Նա գրել է.
«Օրերս հարազատ Հանրային ռադիոյում բազմաթիվ շնորհավորանքներ էի ստանում: Մեծ մասի հետ արդեն 30 տարի նույն հարկի տակ ենք ապրում, ստեղծագործում, հաղթահարում դժվարությունները:
Մասնագիտական աշխատանքիս ընթացքում միշտ ձգտել եմ անել ավելին, եթերում լինել անկեղծ, կարևորել ունկնդրին: Հինգ տասնյակից ավելի նախագիծ եմ հեղինակել ու ղեկավարել թե՛ ռադիոյում, թե՛ հեռուստատեսությունում: Ինձ համար մեծ դարբնոց էր Ռուսաստանի հեռուստառադիոաշխատակիցների որակավորման բարձրացման ինստիտուտում մասնագիտացումը, «Культура» հեռուստաալիքում աշխատանքը, Վրաստանի PR ակադեմիայի ու Բեռլինի մենեջմենթի ինստիտուտի «Կառավարման հմտություններ» դասընթացները, բայց հայրենիքում ճանապարհն անցնելն ավելի կարևոր էր:
Երկար եմ մտածել բազմաթիվ կոլեգաներիս հորդորների մասին: Ձայնադարանի նկուղից մինչև տանիք ամեն մի մանրուքը հնաբնակներս անգիր գիտենք, և այն պահպանելու, տունը նորոգելու, տան անդամների մասին հոգ տանելու պատասխանատվությունը յուրաքանչյուրիս մոտ ավելին է, քան կարելի է պատկերացնել:
Եվ այդ պատասխանատվության մեծ զգացումով էլ իմ պատրաստակամությունն եմ հայտնել նրանց աջակցությամբ դիմել Հանրային ռադիոյի՝ իմ հարազատ տան տնօրենի համար հայտարարված մրցույթին: Տաք անկյունը երբեք չեն խարխլում…Այստեղ բոլորն են կարևոր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան