«Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ ռեկտորը
«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ–ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ամեն կերպ դիմադրում է, սակայն, ըստ էության, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու և «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում: Բնականաբար, այս շրջանում վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները շատ են, սակայն ամենահավանական թեկնածուն, ում այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը», թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է:
Մենք զրուցեցինք նաև պարոն Մելքոնյանի հետ, ով ասաց, որ երբևիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որևէ զրույց կամ քննարկում չի եղել: «Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,–հավելեց պարոն Մելքոնյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին