Սուտ մատնության մեջ մեղադրվող զինվորը ճանաչվել է տուժող, փաստաբանը՝ տուժողի ներկայացուցիչ
ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում սեռական բռնության և պարբերաբար ծեծի ենթարկված զինվորը ճանաչվել է տուժող, իսկ գործով փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ տուժողի ներկայացուցիչ։ Այս մասին գրում է Forrights-ը։
Վերջին երկու ամիսների ընթացքում զինծառայող Կ-ն գտնվել է Կանազի հոսպիտալում։ Այդ ժամանակ ուժեղ հազ է նրա մոտ առաջացել, որից հետո վերջինիս տարել են թոքերի ռենդգեն հետազոտության, արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա են կողերի սերտաճող կոտրվածք։
«Իմ պաշտպանյալը ի սկզբանե տուժողի կարգավիճակ է ունեցել, սակայն այժմ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել սուտ մատնության համար, քանի որ նա հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ սպայի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողությունների է ենթարկվել, այնուհետև Կ-ն ճնշումների ազդեցության տակ իր ցուցմունքը փոխել էր»,- այս մասին Forrights-ի հետ զրույցում պարզաբանել է փաստաբան Հայարփի Սարգսյանը։
Կ-ի Կանազի հոսպիտալում գտնվելու ժամանակ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն մինչ այդ՝ Ռազմական ոստիկանության աշխատակիցը եկել բացատրություն և հաղորդում է վերցրել տուժած զինծառայողից։
«Ըստ իմ վստահորդի՝ պարզվում է, որ այդ կողերի կոտրվածքը նա ստացել է հենց նույն դեպքի ժամանակ, երբ որ նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են իրականացվել սպա Գ-ի կողմից»,-մանրամասնեց փաստաբանը, հավելելով,
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին