«Ուրարտուն»` ԵԱՏՄ գավաթի խաղարկության հաղթող
Երևանում անցկացվեց ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկությունը: 4 թիմերի պայքարում հաղթեց տանտերերի «Ուրարտու-Վիվառոն»: Հաջողությունը հեշտ չտրվեց, քանզի ստուգատեսին ներկայացել էին ԵԱՏՄ երկրների լավագույն թիմերը: Որոշիչ խաղում մրցեցին Երևանի «Ուրարտուն» և Ռուսաստանի Տուլա քաղաքի «Արսենալը»:
Խաղադաշտում չափազանց սուր և գրավիչ պայքար ծավալվեց, որն իր արձագանքը ստացավ տրիբունաները ծանրաբեռնած մարզասերների մոտ: Հայկական թիմն արդարացրեց սպասելիքները, հաղթեց 92:72 հաշվով և արժանացավ գլխավոր պարգևին: Երկրորդ տեղն զբաղեցրեց Ղազախստանի «Բարսի Ատիրաուն», իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Արսենալ»: Վերջինը Բելառուսի «Բորիսֆեն» թիմն էր:
Մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի բասկետբոլն աստիճանաբար վերելք է ապրում: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան կազմակերպում և անցկացնում է ամենամյա հանրապետական կանոնավոր առաջնություններ: Ավելացել է թիմերի քանակը, կազմավորվել են ակումբներ: Այդ ամենի արդյունքն «Ուրարտուի» հաջողությունն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան