ԱՄՀ. Պայմանավորվածություն է ձեռք բերվել 250 միլիոն դոլարով օժանդակել ՀՀ կառավարությանը
Հայաստանի իշխանությունների խնդրանքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի թիմը՝ Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, փետրվարի 12-26-ն այցելել է Երևան՝ ԱՄՀ-ի կանխազգուշական «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ եռամյա տնտեսական ծրագիրը քննարկելու և IV Հոդվածի շուրջ 2019 թ. խորհրդակցություններն անցկացնելու համար:
ԱՄՀ երևանյան գրասենյակից տեղեկացնում են, որ առաքելության ավարտին Սամիին հայտարարել է, որ ԱՄՀ թիմը և Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով պայմանավորվածություն են ձեռք բերել 250 միլիոն դոլար գումարով կանխազգուշական «Սթենդ-բայ» ծրագրի շուրջ՝ նոր կառավարության բարեփոխումների ծրագրերին օժանդակելու և արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողունակությունն ամրապնդելու համար:
Նշված ծրագրերը նպատակաուղղված են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման համար ծանրակշիռ քաղաքականությունների վարմանը և ներառական աճի խթանման համար բարեփոխումների առաջ մղմանը: Պայմանավորվածությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որի քննարկումն ակնկալվում է 2019 թ. մայիսին:
«International Monetary Fund Washington, D.C. 20431 USA 2 «Առաջնորդվելով մակրոտնտեսական առողջ քաղաքականություններով՝ Հայաստանն ունեցել է կուռ տնտեսական կատարողական: 2018 թ. աճը չափավորվել է որոշակիորեն ավելի կայուն մակարդակում՝ մասամբ արտացոլելով առևտրային գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղումը: Հարկաբյուջետային կոնսոլիդացումը պահպանել է նախատեսված հունը, որին օժանդակել է հարկային վարչարարության ամուր ջանքը, և պետական պարտքի տոկոսը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է: Դրամավարկային և ֆինանսական կայուն պայմանները պահպանվել են, ընդ որում 2019 թ․ հունվարին ՍԳԻ գնաճը 1 տոկոսից ցածր էր և փոխարժեքի վրա ճնշումը՝ սահմանափակ: Բանկային հատվածը լավ կապիտալացված է և վարկավորման աճը օժանդակել է տնտեսական աշխուժությանը»,- ասել է Հոսեյն Սամին։
Մանրամասներն՝ այստեղ։