Միհրան Հակոբյան. Արամ Սիմոնյանն արժանի չէ, որ քաղաքական հաշվեհարդարի զոհ դառնա
ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Միհրան Հակոբյանի կարծիքով, Երևանի պետական համալսարանի շուրջ իրադարձությունները ոչ մի կապ չունեն ռեկտոր Արամ Սիմոնյանի «չարաշահումների» հետ։
Ֆեյսբուքյան իր էջում նա խոստովանել է, որ տարիներ շարունակ տարաձայնություններ է ունեցել գործող ռեկտորի հետ, նույնիսկ դեմ է քվեարկել նրա թեկնածությանը, սակայն տեղի ունեցողը համարում է քաղաքական հաշվեհարդար։
«2006թ.-ին Արամ Սիմոնյանի ռեկտոր ընտրվելու ամենաակտիվ կողմնակիցներից եմ եղել: 5 տարի անց՝ 2011թ.-ին, ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածու Արամ Սիմոնյանին դեմ եմ քվեարկել: Այդ ժամանակ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարն էի: Ռեկտոր Սիմոնյանի հետ Համալսարանի ռազմավարական զարգացման հարցերում տարաձայնությունների այնպիսի ծաղկեփունջ կար, որ հենց նույն 2011-ին լքեցի ԵՊՀ վարչական աշխատանքը՝ սեփական դիմումիս համաձայն: Այս տարիների ընթացքում Արամ Սիմոնյանի հետ հարաբերություններս հարթ չեն եղել: Եվ դա երբեք մեծ գաղտնիք չի եղել, չնայած որ Համալսարանում «տան խոսակցությունը դուրս չհանելու» ավանդույթը բավականին հաջող գործել է:
Հետադարձ հայացք նետելով հակասությունների անցած-գնացած պատմություններին՝ կարող եմ ասել, որ դրանց մի մասը մանրուք էր, իսկ մյուս մասով էլ՝ կարծիքս անփոփոխ է: Ասածս ի՞նչ է. սա Արամ Սիմոնյանի հարցը չէ, սա ազգային համալսարան ունենալ-չունենալու հարցն է: Կասկած չունեմ, որ ԵՊՀ իրադարձությունները ոչ մի կապ չունեն ռեկտոր Սիմոնյանի «չարաշահումների» հետ, առավել ևս՝ բարեփոխումների հետ: Կասկած չունեմ նաև, որ խնդիրն աթոռից կառչած մնալու մեջ չէ: 12 տարի ղեկավարելով Մայր Բուհը՝ չեմ կարծում, թե Սիմոնյանի աչքը ռեկտորի պաշտոնի վրա է: Այստեղ չկա ոչ կրթական, ոչ էլ՝ կառավարչական խնդիր: Սա ակնհայտ քաղաքական իրադարձություն է:
Արամ Սիմոնյանը փայլուն գիտնական է, և արժանի չէ, որ քաղաքական հաշվեհարդարի և քաղաքական ինքնահաստատման զոհ դառնա: Ավելին՝ ակնհայտ վտանգ կա, որ ԵՊՀ-ն դարձնելու են Սորոսի հիմնադրամի հերթական կանտորան՝ սեփական արժահեմակարգը նոր գործիքակազմով տարածելու և սորոսական տեսակը վերարտադրելու հստակ նկատառումներով: ԵՊՀ-ն, լինելով բացառիկ ազգային կրթական հաստատություն, չպետք է «բաց հասարակությունների» հերթական զոհը դառնա: Կարծում եմ, բոլոր առողջ ուժերը պարտավոր են այս օրերին Համալսարանի թիկունքին կանգնել ու պաշտպանել՝ ով, ինչով և որքանով կարող է»,-գրել է Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Քաղաքական հետապնդումներ». բողոքի ակցիա ԵՊՀ դիմաց
- «Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ ռեկտորը
- ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ. Հարությունյան
- ԵՊՀ. Տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում
- ԵՊՀ ռեկտոր. Շինծու մեղադրանք է
- Ոստիկանությունը՝ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին
- ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին
- ԵՊՀ ռեկտորի խնդրանքը հոգեբարձուների խորհրդին
- Ռեկտոր Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում նաև նրա համար, որ ՀՀԿ ներկայացուցիչ է. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին