Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Մ. Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ տեղեկություն չունի, թե երբ կհրապարակվի որոշումը։
Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը ներկա չի գտնվել նիստին, քանի որ ստացիոնար բուժում է ստանում։
Փաստաբանի խոսքով, գրավի չափն ավելի չի, քան նախկինում առաջարկված և վճարված գրավից։ Սակայն նա չնշեց, թե կոնկրետ ինչքան է գումարը։
Ա. Մկրտչյանն ասաց, որ Քերական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները պաշտպանական կողմը կիրառելու է, որպեսզի Մ. Գրիգորյանը հայտնվի այնպիսի իրավիճակում, որը լինի առավել բարենպաստ նրա համար, նրա իրավունքը պաշտպանելու, առողջության համար։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։
Հարակից հրապարակումներ`
- Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու առանձնատունը
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեղադրանքի մի մասով դադարեցնում է նրա պաշտպանությունը
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է հիմնական հիվանդություններից մեկի դեկոմպենսացիա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել
- Փողոցի արդարադատություն իրականացրեցին. Մանվել Գրիգորյանի փաստաբան
- Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ
- Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
- Մանվել Գրիգորյանը կկալանավորվի