Ուկրաինացի կատարողները հրաժարվում են մասնակցել «Եվրատեսիլին»
Brunettes Shoot Blondes խումբը հայտարարել է, որ չի ներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ-2019» մրցույթում, եթե նման առաջարկ լինի։
«Ուզում ենք նախապես հայտնել, եթե մեզ առաջարկեն մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին, մենք կմերժենք։ Մեր խումբը չի հաղթել Ազգային ընտրությունը, այդ ուղևորությունը մերը չէ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրել է խումբը Ֆեյսբուքում։
Ավելի վաղ Freedom-Jazz Girls Band խումբը, որը ազգային ընտրությունում երկրորդ տեղն էին գրավել, հրաժարվել էին ներկայացնել երկիրը «Եվրատեսիլում»։ Առաջարկել են մրցույթին մասնակցել ազգային ընտրությունում երրորդ տեղը զբաղեցրած երգչուհի Kazka –ին։ Նա հրաժարվել է։ Brunettes Shoot Blondes խումբը չորրորդ տեղում էր։
Ազգային ընտրությունում հաղթել էր երգչուհի Maruv-ն, բայց նա հայտնվել էր սկանդալի կենտրոնում Ռուսաստանում ելույթ ունենալու համար։ Նրան Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը պայմանագիր էր փոխանցել, որի մեջ Ռուսաստանում հյուրախաղերով հանդես գալն արգելող կետ կար։ Նա հրաժարվել էր մասնակցել մրցույթին։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Maruv-ն հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»
- «Եվրատեսիլի» կազմկոմիտեն սպառնում է Ուկրաինային
- Կիևը վերջնագիր է ներկայացրել «Եվրատեսիլի» ազգային ընտրությունը հաղթած երգչուհուն
- Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա