«Օսիպյանական ոստիկանության դեմքը սա է»
Այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը։ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ դահլիճում ներկա գտնվողների կողմից ռեպլիկ հնչեց, ինչից հետո դահլիճում ներկա գտնվողների միջև վիճաբանություն սկսվեց: Նիստն ընդհատվեց։
«Սասնա ծռերի» անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևից մոտենում են քաղաքացիներին՝ նորից սադրանք անելու։
«Ի՞նչ գործ ունեն այստեղ քաղաքացիական հագուստով ոստիկանները, ի՞նչ գործառույթ են անում։ Օսիպյանական ոստիկանության դեմքը սա է՝ նույն սադրիչները նույն ձեռագրով գործում են։ «Սասնա ծռերի» գործով ստոր սադրանքներ են կազմակերպվում։ Սա է ոստիկանությունը, այլ բան պահանջելը դժվար է օսիպյանական ոստիկանությունից։ Սա պլանավորված ակցիա է, հատուկ եկել են այստեղ սադրանք իրականացնելու։ Չեմ զարմանա, որ ոստիկանական սահմաններից դուրս լինի, ոչ միայն ոստիկանությունը կազմակերպած լինի, նաև դատական իշխանության հետ միասին։ Նախկին ռեժիմի հետևանքն է դատական իշխանությունը»,- ասաց նա։
Ընդմիջումից հետո գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել այս քրեական գործի քննությունը շարունակել դռնփակ կարգով, բացառությամբ լրատվականների՝ ապահովելով հրապարակայնություն։
Նա ասաց, որ իր պահանջով Հայաստանի դատական դեպարտամենտների կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը ներկայացրել է զեկուցագիր դատական նիստերի դահլիճում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն, նիստի ժամանակ դահլիճում գտվող քաղաքացի Գևորգ Սաֆարյանը ցուցմունք տվող տուժող Արամ Հովհաննիսյանին բարձրաձայն վիրավորել է՝ անվանելով «հիմար»։ Դրանից հետո դահլիճում գտնվող մի քաղաքացի արձագանքել է՝ բղավելով՝ «հիմարը դու ես, քեզ կոռեկտ պահիր», որից հետո դահլիճում գտնվող բոլոր քաղաքացիները վեճի են բռնել Սաֆարյանի վիրավորանքին արձագանքած քաղաքացու հետ, հրաժարվել են ենթարկվել կարգը պահելու օրինական պահանջներին։
Դատավորը հայտարարեց, որ գործի քննությունն այսօր հետաձգվում է, կրկնեց, որ հաջորդ դատական նիստից գործի քննությունը կիրականացնեն դռնփակ։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռերը» համաներվեն
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան