Տեր-Գուլանյան. Հորդորում եմ քաղաքապետարանին՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել
Բուզանդի փողոցի 1/3 հասցեում տեղակայված Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտարարեց՝ դատական կարգով բողոքարկելու քաղաքապետարանի որոշումը։
Որոշման դեմ բողոքին միացել են նաև «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, «Անդին» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը։
«Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսին վերջինը հայտարարեց՝ շենքը դրսից գեղեցիկ է, ներսից՝ քստմնելի։
«Վեց տարի առաջ «Ամսագրին այստեղ տարածք են հատկացրել։ Պատերը բարակ, ինչպես ստվարաթուղթ։ Ձեռքով խփեինք, կկոտրվեր։ Քանդեցինք պատերը, մկներ էին ման գալիս։ Մենք տարածք չենք ստացել, այլ հողամաս, առանց ծառ տնկելու հնարավորության։ Հսկայական փող ծախսեցինք, որպեսզի տեսքի բերենք, որ այն աշխատասենյակ դառնա»,-ասաց Տեր-Գուլանյանը։
Նրա խոսքով, սանհանգույցները նույնպես վերանորոգել են, քանի որ սարսափելի հոտ էր տարածվում, փոխել են դուռն ու լուսամուտը։
«Ինձ թվում է, որ քաղաքապետարանը մեզ պարտք է։ Այս շենքը կենդանանում է մեզանով։ Այս շենք գալիս են մարդիկ, մտավորականություն, գիտնականներ, նկարիչներ, օտարերկրացիներ այստեղ գալիս են խմբագրությունների համար։ Այն որոշումը, որ մեզ ուղարկել են, չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի հանդեպ, ես ամբողջ կյանքս մամուլում եմ աշխատել, երբեք մամուլի նկատմամբ նման վերաբերմունք չեմ տեսել, ինչպես այս նամակում էր, որն ըստ էության վերջնագիր էր ներկայացնում»,-ասաց գրող, հրապարակախոսը։
Տեր-Գուլանյանը քաղաքապետարանին խորհուրդ տվեց, հորդորեց՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել։ Նա նշեց, տարածքն իրենց խմբագրությանը անհատույց տրամադրելու պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա վերջին։
Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանը նամակ էր ուղարկել այդ հասցեում տեղակայված իրավաբանական անձանց, որոնց թվում լրատվամիջոցներ են, 5-օրյա ժամկետում ազատել տարածքը։
Հարակից հրապարակումներ`
- «Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման». պարզաբանում
- Քաղաքապետարանը չի վտարում «Հրապարակին». մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները