Beeline-ի կորպորատիվ հաճախորդները կարող են կարգավորել իրենց բիզնեսին հարմար սակագնային փաթեթ
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր՝ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր առաջարկը թույլ է տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթն՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ առաջարկը հասանելի է հետվճարային հաճախորդների համար, և փաթեթի հիմնական առավելությունն այն է, որ հաճախորդը կարող է ինքնուրույն կարգավորել կապը՝ ելնելով իր բիզնեսի առանձնահատկություններից: Օրինակ, կարելի է նախապատվությունը տալ միջազգային կամ ներքին զանգերին, ինտերնետին կամ այլ ծառայություններին: Բացի այդ, կապը կարելի է հարմարեցնել տարբեր աշխատակիցների համար՝ ելնելով նրանց մասնագիտական պահանջներից:
«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Բիզնեսի հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք բոլոր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել ոչ միայն պարզապես նոր սակագնային փաթեթ, այլ իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Ես վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն միայն իրենց բիզնեսին անհրաժեշտ ծառայությունները միացնելու և վճարելու հնարավորությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նոր առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաև հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր
- Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ
- Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվել է երկրորդ ինկուբացիոն շրջանը
- Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելել են Beeline
- Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան