Թրամփը Հյուսիսային Կորեային տնտեսական ծաղկում է խոստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում ասել է, որ Հյուսիսային Կորեան կկարողանա հասնել նույն տնտեսական զարգացման մակարդակի, ինչպիսին Վիետնամը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
«Վիետնամը ծաղկում է, ինչպես ոչ շատ երկրներ: Հյուսիսային Կորեան կդառնա նույնպիսին ու շատ շուտ, եթե համաձայնվի միջուկազերծմանը», - գրել է Թրամփը:
Թրամփի խոսքերով, Հյուսիսային Կորեան մեծ ներուժ ունի:
Հիշեցնենք, որ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վիետնամում այսօր ու վաղը բանակցություններ կանցկացնեն, որը կլինի նրանց երկրորդ հանդիպումը։