ՀՀ դեսպան. Մեզ համար անհասկանալի են ռուս պատգամավորների մոտիվները
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ վրդովված են Բաքվում տեղի ունեցած երթին ռուս պատգամավորների մասնակցությունից։
Նա ընդգծել է, որ երթն ունեցել է հակահայկական բնույթ և նպատակ է ունեցել վնասել տարածաշրջանում վստահության մթնոլորտը։
«Մեզ համար ընդհանրապես անհասկանալի են հենց խորհրդարանականների մոտիվները, ինչի առթիվ են նրանք համերաշխություն հայտնում Բաքվին և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչության մաս են կազմում։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք նպատակադրված ենք կառուցել բարեկամության կամուրջներ, անկեղծ և դաշնակցային հարաբերություններ և հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան հակահայկական շարժմանը խորհրդարանականների մանակցությանը, որի նպատակը անվատահության սերմանումն է»,-նշել է դեսպանը։
Տողանյանի հայտարարությունը հրապարակել է «Էխո Մոսկվի»-ն։
Հիշեցնենք, որ Բաքվում տեղի ունեցած երթին մասնակցել են Իրինա Ռոդնինան, Ալեքսեյ Ժուռավլևը, Միխայիլ Եմելյանովը, Օքսաննա Պուշկինան, Տատյանա Ցիբիզովան, Դմիտրի Սոլովյովը, Դենիս Պարֆյոնովը։ Բացի պատգամավորներից երթին մասնակցել են նաև ռուս փորձագետներ Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Շատիլովը, Ալեքսանդր Ռուսնակը, Սերգեյ Մարկովը, Ալեքսեյ Բիչկովը, Դարյա Գրեվցովան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան