Սաթիկ Սեյրանյան. ԶԼՄ-ներին ուղարկված քաղաքապետարանի որոշումն ապօրինի է
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ քաղաքապետարանի կողմից մի քանի ԶԼՄ-ներին ուղարկված որոշումը տեղավորվում է իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության շրջանակում, որին ականատես են լինում հեղափոխությունից հետո։
«Դրանք են մամուլի դեմ գրառումները, արշավը, հոխորտանքները, սա ես դիտարկում եմ այդ քայլերից մեկը»,-ասաց նա հրավիրած ասուլիսում։
Նրա խոսքով, սև թուղթ ստացել են ոչ միայն Բուզանդի 1/3 հասցում գտնվող շենքում տեղակայված խմբագրությունները։
Նա նշեց, երեկ՝ որպես միության նախագահ զանգահարել է Երևանի քաղաքապետին, ակնկալելով որ խմբագիրների հետ հանդիպում կլինի, կքննարկեն խնդիրը։
«Երկու անգամ էլ ասացին՝ զբաղված են։ Այնուհետև հետևեց խոսնակ՝ ոչինչ չասող հայտարարությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ որոշումն ապօրինի է, խախտվել է ավագանու որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Օհանյան. Քաղաքապետարանը պետք է սկսի ստեղծել, ոչ թե ավիրել
- Տեր-Գուլանյան. Հորդորում եմ քաղաքապետարանին՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել
- «Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման». պարզաբանում
- Քաղաքապետարանը չի վտարում «Հրապարակին». մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները