Քաղաքական 15:25 27/02/2019 Հայաստան

Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ. Ռոհանի

ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել: Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռոհանիին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ հավելելով. «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխահագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով, և բազմիցս առիթ ունեցել ենք ընդգծել դրանց կարևորությունը: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել,  և մենք ունենք քաղաքական կամք դրանք իրացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իրան է այցելում երրորդ անգամ` առաջինը տեղի է ունեցել որպես լրագրող, երկրորդը` որպես պատգամավոր, երրորդը` որպես վարչապետ: Նիկոլ Փաշինյանը նշել է Իրանում տեղի հայության նկատմամբ առկա ջերմ վերաբերմունքի փաստը: «Դա ևս ամրապնդում է մեր բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Մեր առանձնազրույցի ընթացքում քննարկեցինք կարևոր հարցեր, հույս ունեմ, որ այս այցի ընթացքում այդ հարցերի մի մասի լուծումներին կկարողանանք հասնել»,- ասել է վարչապետը:

Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլև կընդլայնեն ու կխորացնեն:

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առևտրա-շրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումներն ակտի¬վացնելու համար:
Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության քայլերին, որոնք ուղղված են ներդրումային միջավայրն առավել նպաստավոր և գրավիչ դարձնելուն:
Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտի¬վաց¬նելու տեսանկյունից կարևորվել է ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարա¬բե¬րու¬թյուններն առավել խթանելու համար: Նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո օգտակար կլինի Երևանում և Թեհրանում կազմակերպել հայկական և իրանական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կազմակերպել բիզնես ֆորում:

Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:
  
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում երկու երկրների էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել համագործակցության զարգացման ուղղությամբ ունեցած քննարկումների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին կարևորել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու պայմանավորվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա ամռանը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության խթանմանն ու Հայաստանից Իրան մսամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մասնավորապես, դեղագործության, զբոսաշրջության, բնապահպանության և հումանիտար  ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասա¬րա¬կշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգա¬վորման հարցում:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ: 

Հանդիպման ավարտին երկու երկրների առաջնորդները հանձնարարել են Հայաստանի և Իրանի կառավարությունների պատասխանատուներին` ըստ ոլորտների շարունակել  ակտիվ քննարկումները` մինչև միջկառավարական գալիք նիստը դրանք կոնկրետ պայմանավորվածությունների վերածելու նպատակով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}