Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անելու. ԿԳ նախարար
«Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում է եղել հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ վրա, այդ օրը ես հրաժարական կտամ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին, թե իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրավիրում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ հորդորելով չքվեարկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգտին:
Նրա խոսքով՝ անհիմն են այն հայտարարությունները, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է գործադրվում, քանի որ ցանկանում են ռեկտորի պաշտոնում իրենց թեկնածուին տեսնել:
«Նման բան բացառվում է, ու մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ: Ինքն է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ պրոցեսի մեջ ներքաշելով նաև իր գործընկերներին: Ես պարզապես իր գործընկերներին կոչ կանեմ չտրվել այս սադրանքներին: ԵՊՀ-ում երկար ժամանակ աշխատել եմ, այնտեղ և՛ գիտխորհրդում, և՛ բոլոր ֆակուլտետներում կան հոյակապ մասնագետներ։ Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանին և մնացած բոլոր ռեկտորներին հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են»,- մանրամասնեց նախարարը։
Ինչ վերաբերում է անցկացվող ակցիաներին՝ նա նշեց, որ իրենց համար ընդունելի է օրենքի շրջանակում անցկացվող ցանկացած ակցիա. «Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անելու, օրենքով երկիր է, թող իրականացնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Իշխանություններն ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում
- «Անհիմն մեղադրանքներով դուրս են եկել Մայր բուհի դեմ». ակցիա
- «Քաղաքական հետապնդումներ». բողոքի ակցիա ԵՊՀ դիմաց
- «Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ ռեկտորը
- ԵՊՀ-ն թող որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր. Արայիկ Հարությունյան
- ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ. Հարությունյան
- ԵՊՀ. Տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում
- ԵՊՀ ռեկտոր. Շինծու մեղադրանք է
- Ոստիկանությունը՝ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին
- ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին
- ԵՊՀ 450 աշխատակից կազատվեն աշխատանքից