Արարատ Միրզոյան. Տարակուսելի է, որ ռուս պատգամավորները մասնակցել են հակահայկական ակցիային
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ռուս պատգամավորների՝ Ադրբեջան մեկնելուն ու հակահայկական միջոցառումներին նրանց մասնակցությանը։
«Հարգելի ընկերներ, ցավով պետք է նշեմ, որ չնայած Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարձր մակարդակի ու դաշնակցային համագործակցության, ինչպես նաև ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր ռուս որոշ գործընկերներ տառացիորեն երեկ մասնակից են դարձել վառ արտահայտված հակահայական ակցիային, որը տեղի է ունեցել Բաքվում և ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության դեմ»,-այս մասին հայտարարել է նա ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդում։
Նա արդարացիորեն տարակուսելի է համարել այդ միջոցառմանը հատկապես ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցելը։
ԱԺ նախագահի խոսքով՝ հումանիտար բաղադրիչն էլ ավելի ակտուալ է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում 30 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի կոտորածի զոհերին։
«Սումգայիթյան իրադարձությունները հիմք են հանդիսացել հաջորդիվ հայերի կոտորածների ու լայնամասշտաբ էթնիկ զտումների համար։ Սա բերել է Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից ու այլ քաղաքներից հայերի մասսայական վտարումների», - ասել է Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը, Միրզոյանն ընդգծել է, Հայաստանը շարունակում է մնալ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա՝ մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որը ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային հանրության կողմից լեգիտիմ մանդատ ունեցող միակ ձևաչափն է։
«Այդ համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը՝ որպես Մինսկի խմբի միջնորդ երկիր»,-ասել է խորհրդարանի խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան