Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Որոշման հրապարակումից հետո լրագրողներին Մ.Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ իրենք կրկին միջնորդություններ կներկայացնեն։
«Պեպսի-Կոլյայի» պես՝ կրկին փորձիր, մինչև...»,- նշեց նա։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։
Նշենք, որ արդեն մի քանի օր է Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ ստացիոնար բուժման։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեղադրանքի մի մասով դադարեցնում է նրա պաշտպանությունը
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է հիմնական հիվանդություններից մեկի դեկոմպենսացիա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել
- Փողոցի արդարադատություն իրականացրեցին. Մանվել Գրիգորյանի փաստաբան
- Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ
- Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
- Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան