«Իրավունք»-ը Վաշինգտոն-Մոսկվա-արցախյան խնդրի մասին
Հայաստանը գունավորելը քիչ է մեծ խաղը շահելու համար, Քերոբ Սարգսյան
Աստիճանաբար մոտենում է փաշինյանական հեղափոխության մեկ տարին: Այն, որ դրա հետեւանքները գոնե այս պահի դրությամբ միայն բացասական են, արդեն շատերն են հստակ հասկանում: Սակայն մեկ հարց այս տարվա ընթացքում այդպես էլ շրջանառությունից դուրս չեկավ' իսկ ամերիկացիների ինչի՞ն էր պետք այս ամենը, ո՞րն էր արտաքին ուժերի հիմնական նպատակը:
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»' ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍ
Թերեւս առաջին հերթին տնտեսական եւ ոչ քաղաքական հարթակում պետք է փնտրել հիշատակված հարցի պատասխանը: Եվ, հաշվի առնելով, որ արդեն կան նաեւ «հեղափոխական» իշխանությունների տնտեսական ցուցանիշները, հարցի պատասխանը ստանալու հնարավորություն կա:
Այսպես, հենց «հեղափոխական» վիճակագրության տվյալներով, վերջին տասնամյակի հայաստանյան տնտեսության պիկը 2017թ-ին էր: Այսպես, տնտեսական թիվ 1 ցուցանիշով ՀՆԱ-ի աճով 2017 թվականն իր 7.5 տոկոսով որոշ տարիների ցուցանիշին գերազանցում է տասնյակ անգամներով կամ առնվազն կրկնակի (համադրելիէ միայն 2012թ.֊ը՝ 7.2 տոկոս աճով): Եվ դա այն դեպքում, երբ նախորդող 2016թ.֊ին գրանցվել է ընդամենը 0.2 տոկոս աճ: Ընդ որում, նաեւ նկատենք 2018թ.֊ի «հեղափոխական» 5.5 տոկոս աճը եւս հիմնականում պայմանավորված էր նախ նախորդ կառավարության հունվարմայիսի գործունեությամբ, երբ ՀՆԱ-ն արդեն երկնիշ աճ ուներ, ապա այդ պահին առկա միտումներով, որոնք սակայն շատ արագ էլ մարեցին տարվա չորրորդ եռամսյակում համադրելի գներով հանգեցնելով 0.4 տոկոս անկման: Բացի այդ, 2017թ.֊ին պիկային վիճակ էր նաեւ տնտեսության գործնականում բոլոր առանցքային ճյուղերում արդյունաբերությունից մին- չեւ արտահանում: Եվ հանրագումարում, ռեալ տեղաշարժ էր սկսվում նաեւ սոցիալական ոլորտում: Նախ, որ 2017թ.֊ին աղքատության մակարդակը 2016թ. համեմատ նվազեց 3.7 տոկոսային կետով՝ կազմելով 25.7 տոկոս: Ընդ որում, այդ ցուցանիշը տասնամյա կտրվածքով առաջին անգամ նկատելիորեն ներքեւ էր նաեւ 2009թ. համաշխարհային ճգնաժամին նախորդած մակարդակից (27.6%):
Այս ամենը մեկ բան է հուշում, նախորդ կառավարությանը հաջողվել էր տնտեսության մեջ առաջ բերել զարգացման բավականին լուրջ դինամիկա: Բայց ամենակարեւորը. ինչպես ցույց տվեցին 2018թ.-ի առաջին ամիսները, այդ դինամիկան ոչ միայն կայուն պահպանվող, այլ շարունակական զարգացման տեմպեր ուներ, եւ ամենապարզ հաշվարկներով, եթե չլիներ «հեղափոխությունը», անցած տարեվերջին կարող էինք ունենալ ՀՆԱ-ի երկնիշ աճ եւ աղքատության մակարդակի եւս մոտ 4-5 տոկոսային կետով կրճատում: Սա նվազագույնը, քանի որ քաղաքական գործոնները կարող էին առաջ բերել նաեւ թռիչքի հնարավորություն:
Այսպես, 2017թ.֊ին Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Հոգլանդը, բացահայտելով բանակցային գործընթացի ընթացքը, ներկայացրեց այդ պահին օրակարգում գտնվող լուծ-ման նման տարբերակ շրջանների վերադարձ, Արցախի մնացած հատվածի շուրջ խաղաղարար (քիչ կասկածներով՝ ռուսական) ուժերի տեղակայում, որոնց երաշխիքով Արցախի կարգավիճակի հարցը կմնար ապագային: Նաեւ, հաղորդակցության ուղիների վերագործարկում: Այս տարբերակին կողմ կամ դեմ լինելը թողնելով մի կողմ (չմոռանանք նաեւ արտաքին պարտադրանքի գործոնը), նկատենք, որ զուտ տնտեսական առումով հաղորդակցության ուղիների վերագործարկումը Հայաստանի տնտեսական երկնիշ տնտեսական զարգացումը կարող էր առնվազն կրկնապատկել:
Մինչդեռ իրողությունն այն է, որ Հայաստանում «գունավոր քարոզները» հիմնականում իրականացվել են երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրողություններն առավելագույնս թանձր ներկայացնելու ուղղվածությամբ, ու թե ինչքան կբար-դանար «հեղափոխական» հեռանկարը, եթե 2018թ.֊ի հայաստանյան տնտեսությունը տեղափոխվեր երկնիշ աճի փուլ, դժվար չէ պատկերացնել: Էլ չա-սած, որ դա պարզապես կզրոյացներ այն հսկայական ծախսերը, որ տարիներով արվել են Հայաստանը «գունավորելու» համար: Ուստիեւ, 2018թ-ը «վերջին շանսի» կարգավիճակ ուներ, եւ այն օգտագործվեց:
11-ՐԴ ԲԱՆԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԸ
Բայց նաեւ նկատենք. «հեղափոխությունները» հենց այնպես ինքնանպատակ չեն արվում: Հայաստանի պարագայում արևմտյան գերխնդիրն ակնհայտ է՝ հասնել ողջ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ գերիշխանությանը, որը մի կողմից փակում է ՌԴ- ի հարավային ռազմավարության ուղղությունը: Մյուս կողմից' 1979թ. իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանն առաջին անգամ կհայտնվի կատարյալ մեկուսացման մեջ՝ այլեւս չունենալով ԱՄՆ-ին դիմակայելու եւ ոչ մի շանս: Սակայն դրան հասնելու համար Հայաստանը «գունավորելը» պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Պետք է տալ նաեւ արցախյան հակամարտության հանգուցալուծումը, առանց որի հայաստանյան եւ ոչ մի կառավարություն ի զորու չէ տեղափոխվել հակառուսական հարթակ: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Մոսկվան այդ դեպքում պարզապես ստիպված կլինի հիմնական խաղադրույքը կատարել Ադրբեջանի վրա: Հիշեցնենք 1920թ. պատմությունը. 11-րդ Կարմիր բանակը կարող էր մայիսին նախ մտնել Հայաստան, ապա արդեն հեղափոխված Հայաստանի հետ Նախիջեւան, Արցախ եւ Բաքու: Բայց մինչ Հայաստանը այն ժամանակ էլ տրվեց արեւմտյան խաղերին, Ադրբեջանը մի օրում «ինքնախորհր- դայնացվեց», եւ 11-րդ բանակը Հայաստան հասավ հակառակ կողմից՝ դրանից առաջ եկած մինչ օրս էլ չմարսվող բոլոր հե-տեւանքներով հանդերձ:
Այսինքն այն, որ հիմա էլ Ադրբեջանը ցանկացած պահի մեծ ուրախությամբ նորից «ինքնա- խորհրդայնացման» կդիմի՝ «11-րդ բանակի» հետ Արցախ եւ միգուցե երազանքների Զանգեզուր մտնելու համար, երեւի քաջ կգիտակցի հայաստանյան ցանկացած իշխանություն: Առավել եւս, որ անցած շաբաթ Կարսում ազերիների մասնակցությամբ Թուրքիայի անցկացրած մասշտաբային զորավարժությունները եկան հուշելու, որ Արեւմուտ-քից եւս վտանգը միանգամայն ռեալ է, եւ ցանկացած կտրուկ տեղաշարժի դեպքում պարզապես կմնանք «անգլիական նավերին» անհույս սպասողի վիճակում:
ԿԼԻՆԵ՞Ն ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ
Անշուշտ, արեւմտյան տիկնիկավարներն էլ են լավ պատկեըացնում, որ միակ ելքը արցախյան խնդրի արագ հանգուցալուծումն է, բայց այնպիսի տարբերակով, որը կբացառի հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղարարների տեղակայումը: Այդ փորձը անցած ամիսներին տե սանք, սակայն դրանց ձախո-ղումը Փաշինյանի «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւը մերժելու տեսքով, իր հերթին է հուշում, որ բոլթոնական թեւն այդպես էլ նման քայլերի գնալուց հետո Հայաստանի անվտանգության եւ որեւէ երաշխիք չեն կարողացել տալ: Իհարկե, դրանից հետո արեւմտյան ճնշումները եւս սպասելի էին. պատահական չէ, որ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու ջատագով «Ծռերը» Սէֆիլյանի միջոցով անմիջապես սկսեցին խոսել նախ՝ Արցախը «հեղափոխականացնելու», ապա Հայաստանում նոր ապստամբություն ծավալելու մասին, ինչն իշխանական մամուլը հակված է ընկալել որպես Փաշինյանին ուղղված բացահայտ սպառնալիք: Իսկ ահա պաշտպանության նախարար Տոնոյանն էլ իր հերթին հայտարարեց ՌԴ-ից էլ ավելի ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելու ծրագրերից, այդ թվում՝ նաեւ հարձակողական: Սա, թերեւս, մի կողմից՝ Բաքվին ուղղված ակնարկ է, միգուցե նաեւ մոսկովյան հետք ունեցող, նման սպառազինությունը պետք է որ Բաքվին հիշեցնի, որ եթե շարունակեն հույսները դնել բոլթոնյան խոստումների վրա, մեկ է, հենց այնպես հող չեն ստանա, իսկ ռազմական լուծման հեռանկարները կդառնան միայն մշուշոտ: Եվ մյուս կողմից, եթե ՀՀ ՊՆ-ն խոսում է ռուսական զենքի վրա նման շեշտադրումների մասին, դա նաեւ հիմքում ունի Փաշինյանի խորքային ակնարկը, որ իրենց համարում է ռուսական բեւեռին հավատարիմ, այսինքն, ամերիկյան ճնշումները բան չեն փոխել: Ասենք, դրա վկայություններից է նաեւ Փաշինյանի Իրան կատարելիք այցը: Ընդ որում նախատեսված է նաեւ ԻԻՀ հոգեւոր եւ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ, որը վկայում է, որ Իրանն էլ իր հերթին է լուրջ ուշադրության տակ պահում հայաստանյան ուղղությունը, անշուշտ նաեւ հստակ գիտակցելով՝ դեպի ԱՄՆ շրջադարձի դեպքում սպասվող վտանգները:
Այսպիսով, կարծես թե «հող՝ խաղաղության դիմացը» եթե ոչ վերջնական, ապա երկարաժամկետ տեղապտույտի նշաններ են ցուցադրում...
Ամբողջը՝ «Իրավունք»-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին