Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին ազատազրկեցին 20 տարով
Գյանջայի դատարանի որոշմամբ, դիվերսանտ ներկայացված, բայց իրականում Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում են իբր Ադբեջանում ահաբեկչության փորձ կատարելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա պատիժը կրելու է խիստ ռեժիմով։
Նրան մեղադրել են հինգ ծանր հացագործություն կատարելու համար, այդ թվում տնտեսական գործունեության ոլորտում, կյանքի և առողջության, հասարկական կարգի, սահմանադրական կարգի և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։
Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։
Հիշեցնենք, որ Բերդավանի բնակիչները վերջերս Ղազարյանին վերադարձնելու պահանջով փակել էին ճանապարհները։ Դրան անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Կարեն Ղազարյանի իրավիճակում գտնվող ևս մի տղա, նա էլ գերության մեջ է։ Ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակում, որովհետև նա որբանոցի երեխա է դրա համա՞ր, այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում` որբանոցի տղա է, ոչինչ, թող մնա այնտեղ։ Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանն առաջարկում է փոխանակել բոլորին բոլորի հետ, բայց արդյոք պե՞տք է գնալ այդ ճանապարհով:
Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը ազատազրկվել է 20 տարով, որովհետև նրանք երկու հոգու, այդ թվում՝ պատանու են սպանել, մեկ հոգու էլ վիրավորել: Հիմա մենք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարո՞վ վերադարձնելու Ադրբեջանին, համաձա՞յն ենք այս տարբերակին: Ես հասկանում եմ, շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ ընտանիքի վշտին, բայց ես ուղիղ եմ ասում՝ հայ-վրացական ճանապարհը փակելը ինձ համար ուղղակի անհասկանալի էր»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները Տոնոյանը ներկայացրել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
- Դավիթ Տոնոյան. Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- ԿԽՄԿ ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանին
- Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել են միջպետական ավտոճանապարհը
- Կարեն Ղազարյանի Հայաստան վերադարձնելու հարցը մնում է ԱԳՆ օրակարգում. Աննա Նաղդալյան
- Աննա Հակոբյան. Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանին փոխանցվել է մոր նամակը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Կարեն Ղազարյանին
- Աննա Հակոբյան. Եթե լավ լիներ միջազգային ճնշումը, Կարեն Ղազարյանից արդեն լուր պետք է ունենայինք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին