Հայաստանի 4 պատվիրակ մասնակցում է ըմբշամարտի միջազգային մրցաշարի
Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր` փետրվարի 27-ին, մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը: Գոտեմարտողների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը:
Մարտի 4-ին ավարտվող ստուգատեսը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք վերադառնալուց հետո տղաները կմիանան հավաքականին, որը կմասնակցի Բելառուսի «Ստայկի» մարզավանում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին կհաջորդի ուղևորությունը Բուխարեստ: Այնտեղ ապրիլի 8-ին կսկսվի Եվրոպայի առաջնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան