Ռոհանիի նամակը Զարիֆի հրաժարականի վերաբերյալ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է ընդունել արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականը, որը նա ներկայացրել էր փետրվարի 25-ին՝ ինստագրամում։ Այս մասին տեղեկանում ենք իրանական IRNA-ից։
Նախագահ Ռոհանին նամակ է հղել այսօր, որում ասվում է, որ ինքը չի ընդունելու ԱԳ նախարարի հրաժարականը, քանի որ այդ քայլը դեմ է ազգային շահերին։
Ռոհանին ասել է, որ մերժում է նախարարի հրաժարականը՝ Գերագույն առաջնորդի դիտարկումներից հետո, որը Զարիֆին անվանել է խիզախ, հուսալի և հավատարիմ մարդ, որն առաջամարտիկ է երկրի նկատմամբ ԱՄՆ ճնշումների դեմ պայքարում։
Նախագահ Ռոհանին նշել է, որ երդվյալ թշնամիների, այդ թվում Իսրայելում սիոնիստների ռեժիմի ուրախությունը Զարիֆի հրաժարականից հետո մատնանշում է ԱԳ նախարարի հաջողությունը։
«Այնպես որ, սա լավագույն պատճառն է Ձեզ համար՝ մնալու Ձեր պաշտոնում»,-ասել է Ռոհանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում