ԱՅԼՄԱՄՈՒԼ 18:23 27/02/2019 Հայաստան

Փաշինյանը պիտի կառավարի` մնացածը կառավարվեն

Թավշյա իշխանությունն արդեն 10 ամիս է` մեր երկրի ամբողջական տերն է։ Փաշինյանի որոշիչ կազմակերպական մասնակցությամբ 11 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը և այդ արյունալի իրադարձաթյան 10 զոհերի տարելիցը գործող իշխանությունն առաջիկա մարտի 1-ին որոշել է նշանավորել հուժկու տոնախմբությամբ։ Ապա և, ըստ քպականների ճամբարում շրջանառվող լուրերի, անմիջապես էլ ձեռնամուխ են լինելու թավշյա իշխանափոխության առաջին տարեդարձը աննախադեպ ու բացառիկ ցնծությամբ նշելու կազմակերպական աշխատանքներին։

Իսկ, ասենք, արհետավարժ բյուրոկրատիան անփորձ ու անտեղյակ դիլետանտներով փոխարինելու սոցիալական ու տնտեսական կործանարար հետևանքները չեզոքացնելու կամ սանձարձակ դարձած պետական կոռուպցիան զսպելու նախաձեռնությունների մասին քպական ճամբարում ո՛չ մի շշուկ չկա։ Որևէ նախաձեռնություն հայտնի չէ նաև` խոստացված տնտեսական հեղափոխությունը իրողություն դարձնելուն կամ ներդրումային միջավայրը բարելավելուն նպատակաուղղված գործնական ու արդյունավետ քայլերի վերաբերյալ։

Իշխանական համապատկերը հուշում է, որ ո՛չ գործող վարչապետը, ո՛չ քպական պաշտոնյաները, ո՛չ առաջին տիկինն ու իր խմբագրած ընտանեկան-իշխանական օրաթերթը և ո՛չ էլ օրաթերթի խմբագրական-առաջնորդողների հեղինակը չեն հաղթահարել ընդդիմադիր լրագրողական պատկերացումները։ Առանց իշխանական բեռի պատասխանատվության ծանրությունը գիտակցելու և այն ստանձնելու` նրանք, սակայն, նախևառաջ մատնանշում են հասարակության պարտավորությունները։ Ուստի. անհրաժեշտություն առաջացավ` մասնավորապես անդրադառնալ ՀԺ-ի փետրվարի 26-ի խմբագրական-առաջնորդողին։

Նախ. «Կողմերի» պարտավորությունները պետք է հստակեցվեն» վերնագիրն արդեն լուրջ տագնապ է առաջացնում։ Ընթերցումից պարզվում է, որ իշխանությունն ու հասարակությունը, ըստ հեղինակի, հակոտնյաներ են, հակառակ նպատակներ ու շահեր ունեցող «կողմեր» են և միայն հասարակությունը ունի պարտավորություններ։ Իսկ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունն, ըստ այդմ, անհնարին է դառնում միայն այն պատճառով, որ հասարակությո՛ւնը չի կատարում իշխանության առջև ունեցած պարտավորությունները։

Իրողությունները հեղափոխականորեն գլխիվայր շրջելուց հետո էլ հեղինակը շեշտել է, թե մարդիկ` իրե՛նք պետք է հաղթահարեն աղքատությունը, որը Փաշինյանի համոզմամբ` միայն մարդկանց ուղեղներում է, և իրե՛նք պետք է տնտեսական հեղափոխություն անեն։ Պարզ չի սակայն. եթե աղքատություն իրականում չկա և դա միայն մեր մտքի արգասիքն է, էլ ինչո՞ւ է պետք` տնտեսական հեղափոխություն անել։ Գուցե սա տնտեսական հեղափոխության մտքից հրաժարվելու թափանցիկ ակնա՞րկ է` նոր ու ցավոտ տապալումից խուսափելու նկատառումով։

Առաջնորդողի հեղինակը պնդել է նաև, թե հանրային գիտակցության մեջ իշխանություն - ժողովուրդ փոխհարաբերությունների վերաբերյալ պատկերացումը խեղաթյուրված է. «տասնամյակներ շարունակ իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները սկսվել են «իշխանությունները պարտավոր են աշխատատեղեր ստեղծել» նախադասությամբ, ու մինչև հիմա դա ընկալվում է որպես անառարկելի ճշմարտություն»։

Նախ. տասնամյակներ շարունակ իշխանությանը քննադատող առաջամարտիկի դերին անվերջ ու անզուսպ հավակնել է հենց Փաշինյանն ու իր խմբագրած ՀԺ-ն։ Իսկ հիմա նույն ՀԺ-ի առաջին հոդվածագիրը խոստովանում է, որ հենց այդ քննադատություններն են խեղաթյուրել մարդկանց պատկերացումները։

ՀԺ-ի այսօրվա պատկերացումներով` « իշխանությունները պարտավոր չեն աշխատատեղեր ստեղծել», պարտավոր չեն տնտեսություն ունենալ ու արդյունավետ կառավարել, գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցել, արտադրություն ու գյուղատնտեսություն ունենալ։ Ըստ հոդվածագրի, պետության պարտավորությունն սկսվում ու ավարտվում է «բիզնեսի զարգացման նպաստավոր պայմաններ ստեղծել»-ով։ Մինչդեռ համաշխարհային փորձն է ապացուցել ու ամենալիբերալ տնտեսագետներն են այսօր արդեն ողջ ձայնով բղավում, որ շուկան ոչինչ էլ չի կարգավորում, բիզնեսը երբեք տնտեսություն չի ստեղծում, այլ զարգացնում է հեշտ ու արագ շահույթ ապահովող սպասարակմա ոլորտները, որտեղ հազարավոր աշխատատեղերը իրարից խլողներն ու անվերջ փոխանցողները մնում ու խրվում են աղքատության մեջ։

Եվ հենց դա է պատճառը, որ` ինչպես արձանագրել է հոդվածագիրը. «փաստորեն իշխանությունների գործառույթներն այլ են, ժողովրդի ակնկալիքներն իշխանություններից` բոլորովին այլ»։ Սա հենց այն է, որ կոչվում է` ստեցիք մինչև ճշմարտությունը։

ՀԺ-ի առաջնորդողում արված այս արձանագրումը ակամա, բայց հիմնավոր ապացուցն է, որ թավշյա հեղաշրջումը ժողովրդի ու ժողովրդական սպասումների հետ որևէ առնչություն չունի ու չի ունեցել, իսկ կատարվածը պարզ, շահադիտական, ռևանշիստական իշխանափոխություն է։
Ցավալի է, բայց այսօրյա իշխանությունը (և գործող վարչապետի ընտանեկան օրաթերթի խմբագրականը դա է հաստատել) խաստովանում է, որ տեսականորեն միայն կարող է աշխատատեղեր ստեղծել, ի վիճակի է հիմնել միայն պարազիտային հիմնարկներ` «կծու բիբարի» ԳՀԻ-ի տեսքով, իսկ իր գլխավոր նպատակը` օպտիմալացումն է, եղած աշխատատեղերը փակելը, գործազուրկների շարքերը հնարավորինս ստվարացնելը։

Այսինքն. գործող իշխանությունն իր ժողովրդին չի դիտարկում որպես քաղաքացի, այլ համարում է հպատակներ, որոնց անգործ թողնելով` պետք է զրկել ամեն այլընտրաքնից։ Իսկ նրանք ճարահատյալ կամ չնչին աշխատավարձով ստիպված կլինեն աշխատել սպասարկման ոլորտում, կամ հարկադրաբար կմղվեն բիզնես դաշտ, կներդնեն ունեցած ողջ խնայողությունը ու արագ կսնանկանան։ Այսպես գործող իշխանությունը խոստացած ներգաղթի, սոցիալական դրախտի ու բոլորին երջանիկ դարձնելու խոստումների փոխարեն ժողովրդի մեծ հատվածին կմղի արտագաղթի, կդարձնի թշվառ ու տնանկ` մինչև իր հեռանալը։ Իսկ դրանից հետո` թեկուզ ջրհեղեղ։

Այլ բան չի էլ կարելի սպասել մի իշխանությունից, որի խոսափողը բոլորովին էլ իշխանության պարտավորություն չի համարում թոշակներն ու նպաստները բարձրացնելու խնդիրը։

Բնակչության սոցիալական վիճակը բարելավելու արդեն փորձած ու դեռ փորձվող` «լիքը փող տպել»-ով ինֆլյացիա ու կոլապս առաջացնելու, այլոց սեփականությունը խլելու սահմանափակ ռեսուրսին ապավինելու կամ օպտիմալացման տարբերակները իրավամբ մերժելի նկատելով, հոդվածագիրը դարձյալ միակ ելք է դիտարկել` բնակչությանը բիզնես դաշտ մղելն ու պարտադրաբար հարկատու դարձնելը։ Այսինքն. խոստովանվել է, որ սա է պետական բյուջեն լցնելու գործող իշխանության իմացած միակ ձևը։

Ստացվում է. պետական համակարգի արդյունավետ կառավարում ասելով` գործող իշխանությունը, ըստ ՀԺ հոդվածագրի, հասկանում է միայն` բիզնես միջավայր ստեղծելը։

Իսկ ժողովուրդը պարտավոր է իր միջոցները ներդնել կամ վարկային բեռի տակ մտնել, պետական տոտալ կոռուպցիայի դաշտում բիզնես ռիսկեր դիմագրավելով` հարկեր մուծել, որ պետական բուրգը այդ բիզնես դաշտը կառավարի և միլիոնների հասնող աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանա։

Սա թավշյա իշխանության պատկերացումն է։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Եվ ժողովուրդը դա արդեն գիտի։
 

Հեղինակ՝ Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
Մեղավոր են նախկիններն ու Բայդենը. Զելենսկի
«Մենք չպետք է տայինք միջուկային զենքը, այն հիմարություն էր, լիովին անտրամաբանական»,-strana.today-ի փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր...
Աղբյուր` Panorama.am
22:46
Բքվում «դատական» բեմականացման ժամանակ մերժվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տնային կալանքի տակ տեղափոխելու միջնորդությունը
Բաքվում տեղի է ուրնեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների մասով  դատական բեմադրությունը, որի ժամանակ մերժվել ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում
Հայաստանում ԳԴՀ-ի դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել Ծիծեռնակաբերդ դեսպան Կլաուդիա Բուշի այցելության վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
21:16
Կինը դшնшկահшրել է ամուսնուն ծեծած տղամարդուն՝ նրա ընկերների ներկայությամբ
 Հունվարի 22-ին ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը կլիներ ձեր տոնը․․․․Արման Թաթոյան
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Եռաբլուրից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Վաղը կլիներ ձեր տոնը։ Վերքերը չեն սպիացել, ձեր...
Աղբյուր` Panorama.am
20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}