Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կունենա 5 մասնակից
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում մարտի 2 -12-ը տեղի կունենան համաշխարհային ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը: Կմասնակցի 50 երկրի 3000 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 76 հավաքածու:
Մրցանակների համար պայքար կմղի նաև Հայաստանի 5 պատվիրակ. գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը: Նրանք մարզիչների ղեկավարությամբ շարունակում են նախապատրաստվել հեղինակավոր ստուգատեսին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան