«Արցախը» երեք նորեկ ունի
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել միանգամից երեք ֆուտբոլիստի հետ։ 29-ամյա հենակետային կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել ուկրաինական «Մետալիստ 1925» ակումբում, 23-ամյա պաշտպան Ալան Տատաևի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը»։
«Արցախին» է միացել նաև 31-ամյա փորձառու դարպասապահ Ալեքսեյ Սոլոսինը, ով հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Անժի», «Ուրալ», «Տոմ» և «Սիբիր» ակումբներում, իսկ «Անժիի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության հանդիպումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան