Բուզանդի 1/3 շենքում վարձակալությամբ կամ անհատույց հիմունքներով տրված տարածքներում ի հայտ են եկել իրավախախտումներ
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալութան կամ անհատույց հիմունքներով տրամադրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով:
Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն:
Հարակից հրապարակումներ`
- Սաթիկ Սեյրանյան. ԶԼՄ-ներին ուղարկված քաղաքապետարանի որոշումն ապօրինի է
- Արմինե Օհանյան. Քաղաքապետարանը պետք է սկսի ստեղծել, ոչ թե ավիրել
- Տեր-Գուլանյան. Հորդորում եմ քաղաքապետարանին՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել
- «Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման». պարզաբանում
- Քաղաքապետարանը չի վտարում «Հրապարակին». մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով