Եվրոպայի 18-22 տարեկանների բռնցքամարտի առաջնությունում Հայաստանը կունենա 10 ներկայացուցիչ
Մարտի 7-17-ը Վլադիկավկազում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա և 3 աղջիկ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Աղջիկների մրցաշարում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մրցավայր կմեկնի նաև աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան