Կարասին. ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ կերպով զարգանա
ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ կերպով զարգանա և ապահովի անվտանգություն պատասխանատվության աշխարհագրական ոլորտում։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ պետքարտուղար Գրիգորի Կարասինը։
«Դա հիպոթետիկ հարց է, ոչ սովորական։ Ամենագլխավորն այն է, որ ՀԱՊԿ-ը շարունակի արդյունավետ գործել։ Այս պահին կա կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող։ Հույս ունենք, որ այս կառույցը կշարունակի զարգանալ ու ապահովել անվտանգությունը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է լուծվելու կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, ապա դրա վրա աշխատում են»,-ասել է նա։
Աղբյուրը հիշեցնում է, որ այս պահին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը գտնվում է Պրահայում, որտեղ մասնակցում է Վրաստանի վարչապետի հետ բանակցությունների հերթական փուլին։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման մեջ վակուում չկա. Պեսկով
- «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
- Կալաշնիկովն ԱԺ-ում անդրադարձել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին
- Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել
- ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շատ զգայուն է
- ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան