Արաբագետ. Մինչ Հայաստանում պատրաստվում են, Իսրայելում գործի են անցել
Արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է Իսրայելում կատարված «սննդային հեղափոխությանը»։
Ֆեյսբուքյան իր էջում Պետրոսյանը գրել է.
«Մինչ Հայաստանում պատրաստվում ենք տնտեսական հեղափոխության, Իսրայելում արդեն իսկ մեկնարկել է «սննդային հեղափոխությունը», որի նախաձեռնողը պետությունն է: Այսպես, Իսրայելի պետական ծառայության վարչությունը նոր պարտադիր ուղեցույց է տարածել, որով արգելվում է բարձր կալորեականություն, ճարպեր կամ աղ պարունակող սննդով հյուրասիրությունը նստաշրջանների, համաժողովների և այլ պետական միջոցառումների ընթացքում. այս արգելքը տարածվում է բոլոր պետական հաստատությույուններիի վրա՝ կառավարություն, նախարարություններ, խորհրդարան, դատարաններ, հիվանդանոցներ անգամ կրոնական կառույցներ և այլն:
Տարաբնույթ աղանդերի, թխվածքների, քաղցր ըմպելիքների փոխարեն առաջարկվում է օգտագործել ջուր, թեյ, սուրճ, յոգուրտներ՝ առանց շաքարի, մրգեր, բանջարեղեն և առողջ սննդի այլ բազմաթիվ տարատեսակներ...
Նման քաղաքականության նպատակն է՝ ապահովել պետծառայողների ֆիզիկական, հոգեկան առողջությունը, անխափան քունը, զերծ պահել ճարպակալման և անառողջ սննդի հետևանքով հիվանդություններից, նպաստել նրանց առողջ ապրելակերպին և արդյունավետ գործունեությանը...
Ինչ խոսք, բավական օրինակելի «հեղափոխություն է»»։