Շակիրան դատարանի առջև կկանգնի
Կոլումբիացի երգչուհի Շակիրան հունիսի 12-ին կանգնելու է իսպանական դատարանի առջև հարկերը չվճարելու մեղադրանքով։ Քննության վարկածով, երգչուհին խուսափել է վճարել գույքահարկ և եկամտահարկ 2012-2014 թվականներին, որի ընթացքում ապրել է տարածաշրջանում։ Եվրանյուզի հաղորդմամբ, խոսքը 14,5 միլիոն եվրոյի մասին է, որը Շակիրան թաքցրել է օֆշորային գոտում գրանցված ընկերությունների միջոցով։
Շակիրայի շահերի պաշտպանը մեղադրանքն առաջադրվելուց հետո հայտարարել է, որ երգչուհին մինչև 2015 թվականը մշտապես չի բնակվել Իսպանիայում և իր հարկային պարտավորությունները կատարել է։
2010-2017 թվականներին Շակիրան հարաբերություններ է ունեցել իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ, բայց նա Իսպանիայի հարկային մարմիններում գրանցվել է միայն 2015 թվականին։ Այդպիսով, հարկային աշխատողները կարծում են, որ չորս տարվա ընթացքում երգչուհին խուսափել է Իսպանիայում հարկերը վճարելուց, չնայած ժամանակի մեծ մասը անցկացրել է այդ երկրի տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան