Ինդոնեզիայում արգելել են Էդ Շիրանի և Արիանա Գրանդեի երգերը
Էդ Շիրանի և Արիանա Գրանդեի երգերն արգելել են հնչեցնել ինդոնեզական ռադիոյի ցերեկային եթերում: mir24.tv -ն գրում է, որ գրաքննության հանձնաժողովի ղեկավարի խոսքով, երգերը հեռացրել են «պոռնոգրաֆիայի, դրա հետ ասոցացման և ոչ ցենզուրային բառապաշարի պատճառով»:
Նշվում է, որ ցանկը խորհրդատվական է և այն ռադիոկայանները, որոնք դրան ուշադրություն չեն դարձնի, պատժամիջոցների չեն ենթարկվի: Ցանկում 17 երգ է, այդ թվում Էդ Շիրանի, Արիանա Գրանդեի, Զեյն Մալիքի և Maroon 5-ի երգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան