Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին
Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «112 Украина»՝ հղում անելով Ուկաինայի Ազգային հեռուստառադիոընկերությանը։ Հեռարձակողը հիշեցրել է, որ ազգային ընտրության երեք առաջատարները՝ Maruv, Freedom Jazz և Kazka, հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլին»։
«Ազգային հեռարձակողը կարող էր ընտրել ազգային ընտրությանը չմասնակցած ցանացած կատարողի։ Բայց նման այլընտրանքից հրաժարվել է, քանի որ հարգանքով է վերաբերվում հանդիսատեսի ընտրության»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ուկաինայի Ազգային հեռուստառադիոընկերությունը Իսրայելում կայանալիք մրցույթին ներկայացուցիչ չի ուղարկի, որը չի մասնակցել ազգային ընտրությանը, չնայած ունի դրա իրավունքը։
«Ստեղծված իրավիճակում, հետևելով հանրային հեռարձակման մասին օրենքի, ինչպես նաև ազգային ընտրության ժամանակ չափազանց քաղաքականացման պայմաններում, որոշվեց հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ -2019» երգի միջազգային մրցույթին», - ասվում է հայտարարության մեջ:
Եվրապական հեռարձակողների միությունը (EBU) արձագանքել է Ուկրաինայի՝ մրցույթին չմասնակցելու որոշմանը։ Նշվում է, որ EBU-ում «տխրությամբ» են հաստատել, որ Ուկրաինան իր ներկայացուցչին չի ուղարկի միջազգային մրցույթին մասնակցելու։ Բայց մրցույթի կազմակերպիչները հույս ունեն, որ երկիրը կմասնակցի երգի մրցույթին հաջորդ տարի։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի կատարողները հրաժարվում են մասնակցել «Եվրատեսիլին»
- Maruv-ն հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»
- «Եվրատեսիլի» կազմկոմիտեն սպառնում է Ուկրաինային
- Կիևը վերջնագիր է ներկայացրել «Եվրատեսիլի» ազգային ընտրությունը հաղթած երգչուհուն
- Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին