Կառավարության նիստում հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
ՀՀ կառավարության անդամներն այսօր նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Սումգայիթի զոհերի հիշատակը։
«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի ու հայաշատ բազմաթիվ այլ բնակավայրերում ջարդերը։ Սումգայիթում ջարդերը այն օրինակներից է, երբ ռասայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները։ Նման դեպքեր եզակի չեն եղել մեր պատմության մեջ, ես կարծում եմ՝ պարտությունից մենք մեր դասերը սերտել ենք»,-ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին