Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարան-Արագած ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով մեքենաների համար:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ: Գավառի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում, Քեթիի լեռնանցքում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին