ԿԳՆ-ն պատրաստվում է հերքել դպրոցներին տրամադրած ադրբեջանական գրքերի մասին տեղեկատվությունը
Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այս մասին գրել է 168.am-ը՝ նշելով, որ այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր. «Ժողովածուն, մեր տեղեկությամբ՝ դպրոցներին է բաժանվել «Կարմիր խաչի» կողմից, բայց ամենաուշագրավն այն է, որ այն երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից»։
Սրա վերաբերյալ Panorama.am-ը փորձեց մանրամասներ ճշտել Կրթության և գիտության նախարարությունից։
ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Այս պահին նախարարությունը պաշտոնական հերքում է պատրաստում, հաղորդագրությունը շոտով կտարածվի։ Այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան