Նելլի Դուրյան. Որպես անհայտ կորած որոնվող անչափահաս աղջիկը գտնվել է
«Անչափահաս Անժելա Վարդանյանը տանից հեռացել էր և որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության կողմից, քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Գյումրի քաղաքում»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Հիշեցնենք, որ Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Ա. Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով: