Օսիպյանը՝ վաղվա երթին մասնակցելու մասին
Աժ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց համաներումից հետո հանցագործությունների թվի ավելացման վերաբերյալ հարցերին։
«Այո, որոշակի դեպքերի աճ ունենք, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնի մեզ բոլորիս և կոչով դիմեմ մեր քաղաքացիներին։ Մենք սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ ունենք։ Միանշանակ գողությունների թվի ավելացման վրա համաներումն ազդել է։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ համաներումով ազատվածներից շուրջ 58-ը 104-ը հանցագործություն են կատարել, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն է ընտրվել՝ ստորագրությամբ չհեռանալու մասին։ Բայց նաև նշեմ, որ ձեռքբերում ունենք կոռուպցիոն հանցատեսակների, անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի հարցում»,- ներկայացրեց Օսիպյանը։
Ինչ վերաբերում է վաղը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին, ոստիկանապետն ասաց. «Մենք դա դիտարկում ենք որպես հավաք և ոստիկանությունը ցանկացած հավաքի և երթերի ժամանակ ապահովում է հասարակական կարգը»։
Հարցին, թե ոստիկանության մյուս ստորաբաժանումները կմասնակցե՞ն երթին՝ որպես քաղաքացի, նա պատասխանեց. «Դա յուրաքանչյուր քաղաքացու գործն է, ցանկությունն է, իր ազատ ժամին մասնակցել։ Բայց իմ կողմից հանձնարարական գալ-մասնակցելու չկա»։
Լրագրողների ճշտող հարցին, թե ինքը անձամբ մասնակցելու է, Օսիպյանը պատասխանեց. «Չեմ բացառում, ելնելով հանգամանքից»։
Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագծին, ոստիկանապետը կարծիք հայտնեց, որ ոստիկանությունը համարվում է ապաքաղաքականացված կառույց և պետք է այդպես մնա։
Մեկ այլ հարց, թե ոստիկանությունում օպտիմալացման հարց քննարկում են, նա դրական պատասխանեց. «Բոլոր ծառայություններում են լինելու, անգամ կենտրոնական ապարատում»։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը՝ ասաց. «Մենք սպասում ենք կառավարության կողմից հաստատված կարգին, երբ որ կլինի, կառավարությունը մեզ տրամադրելու է շուրջ 7,9 մլրդ դրամ, որը պարգևավճարի տեսքով յուրաքանչյուր ամիս բաժանելու ենք»։
Խոսելով Ալեքսանդր Սարգսյանի որդի՝ Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելուց, նա ասաց. «Որ այդ հարցը ոստիկանությունից կախված չէ և ոչինչ չի կարող ասել, իսկ ոստիկանությունն իր գործառույթների շրջանակում անում է ամեն ինչ»։
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետարանի հաղորդագրությունը «արարատցիների որոշումն է»
- Սա միայն մեկ քաղաքական ուժի երթ չէ, բոլորը կարող են մասնակցել. Սիմիդյան
- Նախարարությունը տվյալներ չունի, համաներվածների կրկնակի հանցագործության մասին
- Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 1-ին երթ անցկացնելու մասին
- Համաներմամբ ազատ արձակվածներից 6-ը կալանավորվել է, 7-ը հետախուզվում է
- Նարեկ Սարգսյանը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում. Հայկ Սարգսյան
- Նարեկ Սարգսյանը դեռ չի տեղափոխվել Հայաստան. Օսիպյան
- Հետախուզվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին