Հրաժարականից 2 օր անց՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը վերադառնում է աշխատանքի
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, փետրվարի 25-ին ինստագրամում իր հրաժարականի մասին հայտարարելուց հետո, վերադարձել է աշխատանքի։
Երկրի առաջին դիվանագետը վերստանձնել է իր պարտականությունների կատարումը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից հրաժարականի մերժումից հետո, որը նա համարել էր «դեմ երկրի ազգային շահերին», ասելով, որ եթե երդվյալ թշնամիներն ուրախանում են, նշանակում է ԱԳ նախարարը հաջողել է։
Զարիֆը շնորհակալություն էր հայտնել Իրանի ժողովրդին ու կառավարության անդամներին՝ իր հրաժարականից հետո ցուցաբերած աջակցության համար։
Ինչպես գրում է CNN-ը, Զարիֆը վերստանձնել է իր պարտականությունները՝ մասնակցելով Իրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական ընդունելությանն ու խեռախոսազրույց ունենալով Սիրիայի իր գործընկեր Վալիդ ալ-Մոալեմի հետ։
Նշենք, որ Զարիֆն Իրանի ԱԳ նախարարն է 2013թ.-ից։
Հարակից հրապարակումներ`
- Այաթոլլա Խամենեի. Հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է մնան ամուր
- Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ. Ռոհանի
- Ռոհանիի նամակը Զարիֆի հրաժարականի վերաբերյալ
- Ասադի այցն ու Զարիֆի հրաժարականը, որը մերժեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում