Պենելոպա Կրուսն ու Խավիեր Բարդեմն իրենց «Օսկարներից» լուսամփոփեր են պատրաստել
Դերասաններ Պենելոպա Կրուսն ու Խավիեր Բարդեմն «Օսկարի» իրենց արձանիկներից պատրաստել են լուսամփոփեր։ Բարդեմը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը ստացել է «Այստեղ ծերուկների տեղը չի » ֆիլմում մարմնավորած դերի համար, իսկ Կրուսը՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։
«Մենք միացնում են դրանք և դրանց լույսի տակ կարդում»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ NBC ալիքով շոուի ժամանակ պատմել է Բարդեմը։
Կրուսն ու Բարդեմն ամուսնացել են «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմից հետո։ Աստղային զույգն ունի երկու երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան