Արամ Սիմոնյան. Իմ ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա
Իրավական տեսակետից առաջ քաշված հայտարարությունները կամայականություն են, չունեն ոչ մի լուրջ հիմնավորում։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
«Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, և իմ ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա։ Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող, ինչքան էլ որ ասեն, նախորդ հոգաբարձուների խորհուրդը չգիտեմ բռնապետական էր, հալածվում էր և այլն, և այլն, դա շատ հեռու է իրականությունից»,-ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով, նախորդ բոլոր հոգաբարձուների խորհուրդների նիստերի ժամանակ միշտ էլ բարձրացվել են հարցեր, եղել են քննադատական ելույթներ համալսարանի ղեկավարության հասցեին, և խորհրդի գործունեության վերաբերյալ։
«Ես որևէ ճնշում հոգաբարձուների խորհրդի կողմից անձամբ իմ նկատմամբ երբեք չեմ տեսել, և հիմա էլ չեմ տեսնում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իրեն շատ բանիմաց և կոռեկտ է դրսևորում, ես դա պետք է ասեմ։ Հոգաբարձուների խորհուրդի անդամներից որևէ մեկից ես չեմ լսել մի թթու խոսք»,-ասաց նա։
Անդրադառնալով իր ՀՀԿ-ական լինելուն, Սիմոնյանը հայտարարեց, անդամագրվել է դեռ 1997-ին, երբ այն փոքրաթիվ էր, դա արել է ոչ թե կարիերայի համար, այլ ունեցել է հստակ գաղափարական մոտեցումներ։
«Ես Նժդեհի ազգային պահպանողական գաղափարների կողմնակիցն ու ջատագովն եմ, հայտարարում եմ արդեն որերորդ անգամ։ Ես գտնում եմ, որ հայ ժողովրդի զարգացման ուղին պետք է կապված լինի այդ մեծ հայի անվան ու նրա գաղափարների հետ։ Ես կուսակցական եմ եղել, ու հիմա էլ կուսակցական եմ, բայց մնում եմ այն համոզման, որ ուսումնական հաստատությունները, այդ թվում ԵՊՀ-ն կուսակցական խաղերի տեղ չեն»,-ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ հպարտանում է իր հնարավորությունների սահմանում կարողացել է պրոպագանդել Նժդեհի գաղափարախոսությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ հոգաբարձունների խորհուրդը չհաստատեց օրակարգը
- Դավիթ Ափոյան. Մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք կենտրոնացում ԵՊՀ-ի վրա
- Ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամներ. Ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահը
- Արթուր Ղազինյան. Իշխանություններն ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ԵՊՀ-ն պետք է կանգուն մնա
- Միհրան Հակոբյան. Արամ Սիմոնյանն արժանի չէ, որ քաղաքական հաշվեհարդարի զոհ դառնա
- ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին