Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի երդման արարողությունը։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել
- Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր