Այս ազգի մեջ 40 հազար դոլար չգտնվեց, որ Կարսում Չարենցի տունը գնվեր. Արագած Ախոյան
«Կարսում Չարենցի տունը քանդելու իրավունք չունեին, քանի որ այն մասնավոր սեփականություն էր, և երկրորդ, եթե անգամ քանդած էլ լինեն, ուրեմն մեղքի մեծ բաժինը մերն է, քանի որ այս ազգի մեջ չգտնվեց մեկը, որ այդ տունը գներ»,-այս մասին Panorama.am-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Արագած Ախոյանը՝ պատասխանելով նախօրեին տարածված տեղեկությունների վերաբերյալ հարցին, որ Կարսում իշխանությունների կողմից քանդվել է Եղիշե Չարենցի տունը։
Արագած Ախոյանը նշեց, որ այժմ ճշտվում է տեղեկությունը, թե այն քանդել են, թե քանդվել է։
«Փաստերից հետո ես մեր ազգի գնահատականը կտամ։ Այս ազգի մեջ 40 հազար դոլար չգտնվեց, որ այդ տունը գնվեր։ Այն մասնավոր սեփականություն էր, որը վաճառվում էր»,-ասաց Ախոյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին տեսանյութ էր տարածվել ու նշվել, որ Կարսում քանդվել է հայ մեծ բանաստեղծ Չարենցի տունը, ուր ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։
Չարենցը տան մասին հիշատակում է նաև իր «Տաղ անձնական» հայտնի բանաստեղծության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին