Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:
Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։ Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»,- նշել է նախագահ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
- Ծաղիկների խոնարհում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
- Կառավարության նիստում հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
- Երբ մի կաթիլ մեղրը շատ է լինում
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական Սումգայիթում կատարված բռնություններին
- Արցախի ԱԺ-ն Սումգայիթի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն ընդունեց
- «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն»-ը` արաբերենով
- «Սովորական ցեղասպանություն» նախագիծ. պատրաստվում է ֆիլմ «Oղակ» (Կոլցո) գործողության 20-ամյակի կապակցությամբ
- Շուտով կկայանա «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան
- Ճշմարտության մասին պատմող ֆիլմեր. «Բաքու, հունվար` 1990. Սովորական Ցեղասպանություն» և «Սումգայիթ, փետրվար՝ 1988»