Գևորգ Դանիելյան. Խիստ հրատապ է դիտարկվում Կարեն Ղազարյանի ազգականներին աջակցելու հարցը
«Ադրբեջանում Կարեն Ղազարյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ, կարծում եմ, խիստ հրատապ է դիտարկվում դատապարտյալի ներկայացուցիչ ազգականներին աջակցելու հարցը՝ առնվազն սեղմ ժամկետում ՄԻԵԴ դիմելու հարցում»,-ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նա ընգծում է, որ պաշտոնապես հնչեցվում էին տվյալներ, որ խոսքը հոգեկան առողջության լրջագույն խնդիրներ (այսինքն՝ ամենայն հավանականակությամբ եղել է անմեղսունակ) ունեցող մարդու մասին է, որը նաև չի հանդիսացել զինծառայող և այլն:
«Այս և նմանաբնույթ դատական ակցիաները, թերևս, հետապնդում են սպանություն կատարած (այդ թվում՝ անչափահասի) ադրբեջանցի դիվերսանտների «համարժեք փոխանակումը» երաշխավորելու նպատակ: Նախ, պատահական չէ, որ դատավարությունն անսովոր կարճ տևեց, ակնհայտ է հապճեպությունը:
Բնորոշ է այն, որ իրենք չափանիշ են ընտրում Արցախում դատապարտված ադրբեջանցիների ազատազրկման ժամկետները՝ 22 տարի և ցմահ, և արհեստական համարժեք մեղադրանքներով մի երկու տարի պակաս սահմանելով՝ 20 տարի, հընթացս փորձում են միջազգային հանրությանը համոզել, թե իրենք անգամ այդ հարցում են ավելի մարդասեր. ծանոթ ձեռագիր է:
Այս հարցում հետևողականությունը հրապուրիչ չի դարձնի սահմանում մոլորյալների հաշվին միջազգային վարկանիշ ձեռք բերելը ...»,-գրել է Գևորգ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ առայժմ հայտարարությամբ հանդես չեն եկել ոչ ԱԳ նախարարությունը, ոչ արդարադատության նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Կարեն Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է»
- Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին ազատազրկեցին 20 տարով
- Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները Տոնոյանը ներկայացրել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
- ԿԽՄԿ ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանին
- Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել են միջպետական ավտոճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան